Հոդված 7.1. Հանձնաժողովի նախագահը և անդամները
Հոդված 7.1. Հանձնաժողովի նախագահը և անդամները
1. Հանձնաժողովի նախագահը՝
ա) համակարգում և ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը.
բ) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում է հանձնաժողովի որոշումները.
գ) իր լիազորությունների շրջանակում ընդունում է հրամաններ, հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր և կնքում պայմանագրեր.
դ) իր իրավասությունների սահմաններում ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, առանց լիազորագրի հանդես է գալիս հանձնաժողովի անունից:
2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում հանձնաժողովի նախագահին փոխարինում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
2.1. Հանձնաժողովի անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են և գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։
3. Հանձնաժողովի անդամն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և այլ փաստաթղթեր:
4. Հանձնաժողովի անդամների միջև լիազորությունների և աշխատանքային պարտականությունների բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են հանձնաժողովի որոշմամբ:
(7.1-ին հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-115-Ն, փոփ., խմբ. 13.09.19 ՀՕ-178-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-30-Ն)