Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 35. ․ Հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվությունը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 35․ Հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվությունը

1. Կարգավորվող անձի կողմից ճյուղային օրենքներով, հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում հանձնաժողովն իրավասու է կիրառելու ճյուղային օրենքներով նախատեսված պատասխանատվության միջոցներ, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալու դրանք կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ։

2. Կարգավորվող անձի աշխատողի աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած վարքագիծը դիտարկվում է որպես կարգավորվող անձի վարքագիծ։

3. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող անձի կատարած իրավախախտման հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ օրենքով սահմանված կարգով։

4. Հանձնաժողովի կողմից կարգավորվող անձի նկատմամբ պատասխանատվության կիրառումը վերջինիս չի ազատում այն պարտականության կատարումից, որի խախտման համար նա ենթարկվել է պատասխանատվության։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։