Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2016-01-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏԸ

գործել է մինչև 2016-01-22Բացել ARLIS-ում

Հոդված 2. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏԸ

Սույն օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը (այսուհետ` հանրային ծառայությունների ոլորտ) իր մեջ ներառում է`

ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.

բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.

գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.

դ) փոստային կապի բնագավառը.

ե) երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման և օգտագործման վճարի հաստատման մասով.

զ) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ` միայն սակագների մասով:

(2-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-174-Ն, 28.11.07 ՀՕ-294-Ն, 18.12.07 ՀՕ-299-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։