Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-12-12-ից մինչև 2004-06-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 36. Ընդհանուր ժողովի իրավասությունները

գործել է մինչև 2004-06-12Բացել ARLIS-ում

Հոդված 36. Ընդհանուր ժողովի իրավասությունները

1. Ընդհանուր ժողովի իրավասությունները որոշվում են ընկերության կանոնադրությամբ` սույն օրենքին համապատասխան:

2. Ընդհանուր ժողովի բացառիկ լիազորություններն են`

ա) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, ինչպես նաև կազմակերպություններ հիմնադրելու կամ նրանց մասնակցելու հարցերը.

բ) ընկերության կանոնադրության և ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոփոխումը.

գ) ընկերության գործադիր մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաև ընկերության գործադիր մարմնի լիազորություններն առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` կառավարիչ) տալու հարցերը.

դ) վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) ընտրությունը և լիազորությունների վաղաժամկետ դադարումը.

ե) տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

զ) ընկերության շահույթն ընկերության մասնակիցների միջև բաշխելու մասին որոշումն ընդունելը.

է) ընկերության ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի (ընկերության ներքին փաստաթղթեր) ընդունումը (հաստատումը).

ը) ընկերության կողմից արժեթղթերի թողարկման մասին որոշումն ընդունելը.

թ) ընկերության աուդիտի իրականացման որոշումն ընդունելը.

ժ) ընկերության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումն ընդունելը.

ժա) լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի ընդունումը.

ժբ) սույն օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:

Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության խորհրդի և ընկերության գործադիր մարմինների որոշմանը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։