Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 22 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման առնչությամբ ծագող իրավահարաբերությունները:

Սույն օրենքը սահմանում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավական վիճակը, ինչպես նաև նրա մասնակիցների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:

Բանկ, վարկային և վճարահաշվարկային կազմակերպություն, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ, ինչպես նաև ապահովագրական ընկերություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման և գործունեության վերակազմակերպման ու լուծարման, ինչպես նաև դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

(1-ին հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-370-Ն, փոփ. 24.11.04 ՀՕ-158-Ն, լրաց., փոփ. 09.04.07 ՀՕ-185-Ն, 11.10.07 ՀՕ-197-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-288-Ն)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-373-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։