Հոդված 43. Ընկերության գործադիր մարմինը
Հոդված 43. Ընկերության գործադիր մարմինը
1. Ընկերության գործադիր մարմինը (գլխավոր տնօրենը, նախագահը և այլք) ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից` ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետով: Ընկերության գործադիր մարմինը կարող է նաև ընտրվել ոչ ընկերության մասնակիցների թվից:
Ընկերության և ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի միջև պայմանագիրն ընկերության անունից ստորագրվում է կամ ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձին ընտրած ընդհանուր ժողովի նախագահող անձի կամ ընդհանուր ժողովի կողմից լիազորված անձի կողմից:
2. Ընկերության գործադիր մարմնի դերում կարող է հանդես գալ միայն ֆիզիկական անձը, բացառությամբ սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված դեպքի:
3. Ընկերության գործադիր մարմինը`
ա) առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում` ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) տալիս է լիազորագրեր` ընկերության անունից ներկայացուցչություն կատարելու իրավունքի համար, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ) տալիս է հրամաններ` ընկերության աշխատակիցներին պաշտոնների նշանակման, նրանց տեղափոխման և ազատման վերաբերյալ, կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում է կարգապահական տույժեր.
դ) իրականացնում է սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ` ընդհանուր ժողովի, ընկերության խորհրդի իրավասությանը չվերապահված այլ իրավունքներ:
4. Ընկերության գործադիր մարմնի գործունեության և դրա կողմից որոշումների ընդունման կարգերը սահմանվում են ընկերության կանոնադրությամբ, ներքին փաստաթղթերով, ինչպես նաև ընկերության և ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի միջև կնքված պայմանագրով: