Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 12. Ընկերության մասնակիցների իրավունքները

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 12. Ընկերության մասնակիցների իրավունքները

Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն`

ա) սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը.

բ) ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով տեղեկություններ ստանալ ընկերության գործունեության վերաբերյալ.

գ) ստանալ ընկերության գործունեությունից ստացվող` օրենքով սահմանված շահույթի մասը.

դ) օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց.

ե) անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից, ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից.

զ) ընկերության լուծարման դեպքում օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով բաժին ստանալ ընկերության մնացած գույքից:

Ընկերության մասնակիցներն ունեն նաև օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։