Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 7. Ընկերության հիմնարկները
Հոդված 7. Ընկերության հիմնարկները
1. Օրենսգրքի, սույն օրենքի և իր կանոնադրության համապատասխան, ընկերությունն իր իրավասու մարմնի որոշման հիման վրա կարող է ստեղծել հիմնարկներ:
2. Հայաստանի Հանրապետությունում ընկերության հիմնարկները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: