ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի դեկտեմբերի 16-ի N 37-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով Շամիրամ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի 2026 թվականի համախմբված բյուջեն՝
1) եկամուտների գծով 60,528,200 դրամ:
2) ծախսերի գծով 63,628,200 դրամ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամի համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասը՝
1) եկամուտների գծով՝ 60 528,200 դրամ:
2) ծախսերի գծով՝ 63,628,200 դրամ, նույն թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 18,158,000 դրամ, որից հատկացում բյուջեի ֆոնդային մասի ծախսերին 18,158,000 դրամ:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի 2026 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝
1) մուտքերի գծով՝ 18,158,000 դրամ:
2) ծախսերի գծով 21,158,000 դրամ:
4. Հաստատել նախատեսված 2026 թվականի համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի:
5. Հաստատել նախատեսված 2026 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի:
6. Հաստատել նախատեսված 2026 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի:
7. Հաստատել նախատեսված 2026 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետայինծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4-ի:
8. Հաստատել Շամիրամ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:
9. Հաստատել Շամիրամ համայնքի 2026թ.ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 6-ի:
10.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
11.Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Համայնքի ղեկավար`
12/16/25 Մ. ԲՐՈՅԱՆ
Հավելվածներ 1-6
ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ
համայնքի ավագանու «16» դեկտեմբերի
2025 թիվ «37»-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2025 թվական: