Հոդված 1
Հոդված 1.
«Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և եղանակով:».
2) 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 9-րդ մասի «կանխիկ եղանակով նաև վճարվում է» բառերը փոխարինել «վճարվում է նաև» բառերով: