Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՍՔՈՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2025-12-27-ից մինչև 2026-01-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-01-31Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հուլիսի 2004 թվականի N 1210-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՍՔՈՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 24.11.11 N 1680-Ն, 25.12.25 N 1942-Ն)

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 21.01.21 N 71-Ն)

1. Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցները վերանվանել արհեստագործական ուսումնարաններ` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.01.05 N 38-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 25.12.25 N 1942-Ն)

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(3-րդ կետը խմբ. 20.01.05 N 38-Ն, փոփ. 21.11.19 N 1652-Ն)

3.1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մարտունու N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Մարտունու Տ. Աբրահամյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(3.1 կետը լրաց. 20.01.05 N 38-Ն)

4. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի N 16 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Երևանի N 6 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(4-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու N 42 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(5-րդ կետը փոփ. 20.01.05 N 38-Ն)

6. Սահմանել, որ սույն որոշմամբ վերանվանված, ինչպես նաև վերակազմակերպված պետական արհեստագործական ուսումնարաններին`

ա) սեփականության իրավունքով հանձնվում են դրանց տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.

բ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են դրանց տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

(6-րդ կետը փոփ. 24.11.11 N 1680-Ն)

7. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով, 14-րդ հոդվածով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված արհեստագործական ուսումնարանների կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` համաձայն N 1 հավելվածի:

(7-րդ կետը խմբ. 24.11.11 N 1680-Ն, փոփ. 21.11.19 N 1652-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 25.12.25 N 1942-Ն)

8.1. (կետն ուժը կորցրել է 25.12.25 N 1942-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 25.12.25 N 1942-Ն)

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «Արհեստագործական ավագ դպրոցներ» բաժինը:

10.1. Սույն որոշմամբ վերակազմակերպվող կազմակերպությունների միացման պայմանագրերի, փոխանցման ակտերի, բաժանիչ հաշվեկշռի և այլ փաստաթղթերի հաստատման լիազորությունները վերապահել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Շիրակի մարզպետներին

(10.1 կետը լրաց. 20.01.05 N 38-Ն)

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. սեպտեմբերի 2

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 1-ի N 1210-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 20.01.05 N 38-Ն)

NN

ը/կ Հին անվանումը Նոր անվանումը Լիազորված

պետական

մարմինը

1 2 3 4

1. «Երևանի N 4 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Երևանի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 14.06.07 N 746-Ն)

3. «Երևանի N 11 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

4. «Երևանի N 12 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Երևանի N 4 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

5. «Երևանի N 14 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Երևանի N 5 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

6. «Երևանի N 17 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Երևանի N 6 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

7. «Երևանի N 19 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Երևանի N 7 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

8. «Երևանի N 23 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Երևանի N 8 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

9. «Երևանի N 24 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Երևանի N 9 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

10. «Երևանի N 29 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Երևանի N 10 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

11. «Գյումրու N 33 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Գյումրու N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 03.12.09 N 1457-Ն)

13. «Գյումրու N 43 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Գյումրու N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

14. «Աբովյանի N 48 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Աբովյանի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

15. «Աբովյանի N 4 հատուկ պրոֆտեխուսումնարան» «Աբովյանի N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

16. «Հրազդանի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Հրազդանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

17. «Բյուրեղավանի N 51 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

18. «Էջմիածնի N 53 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Էջմիածնի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

19. «Աշտարակի N 56 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Աշտարակի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

20. «Սևանի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Սևանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

21. «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 03.03.11 N 199-Ն)

23. «Արագածի N 77 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Արագածի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

24. «Տավուշի N 81 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Բերդի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

25. «Մարալիկի N 91 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Մարալիկի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

26. «Նաիրիի N 92 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Նաիրիի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

27. Վանաձորի N 31 հանրակրթական դպրոց Վանաձորի N 1 արհեստա-գործական ուսումնարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

(հավելվածը խմբ. 20.01.05 N 38-Ն, փոփ. 14.06.07 N 746-Ն, 03.12.09 N 1457-Ն, 03.03.11 N 199-Ն, փոփ., լրաց. 24.11.11 N 1680-Ն, փոփ. 21.11.19 N 1652-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 1-ի N 1210-Ն որոշման

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«________________________________________________ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 25.12.25 N 1942-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։