Գլուխ 14 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 67. Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը
Հոդված 67. Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը
1. Գործակալություն ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:
2. Գործակալության ղեկավարը և աշխատակիցները պատասխանատվություն են կրում պետական գրանցումն ու պետական հաշվառումն անհիմն մերժելու, դրանց կատարումից խուսափելու կամ պետական գրանցումն ու պետական հաշվառումն անհիմն կամ անօրինական կատարելու համար` օրենքով սահմանված կարգով: