Հոդված 36.4. Հայաստանի Հանրապետությունից դուրս ռեդոմիցիլացման գրանցումը
Հոդված 36.4. Հայաստանի Հանրապետությունից դուրս ռեդոմիցիլացման գրանցումը
1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո, եթե առկա չեն սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված մերժման հիմքերը, ապա գրանցումն իրականացնող մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ ռեդոմիցիլացման ընթացքում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների գրանցում, իսկ օտարերկրյա պետությունում տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձի ռեդոմիցիլացման վերաբերյալ ապացույցի ներկայացման դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում։ Ռեդոմիցիլացման վերաբերյալ հանրամատչելի տեղեկություններն են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի անվանումը, գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, ռեդոմիցիլացման արդյունքում օտարերկրյա իրավաբանական անձի անվանումը, գրանցման համարը, գտնվելու վայրը, ռեդոմիցիլացման երկիրը, կոնտակտային տվյալները։
(36.4-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն)
(հոդվածը 03.03.21 ՀՕ-98-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 31.05.21 թվականին)