Գլուխ 9 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 38. Իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեցող անձինք
Հոդված 38. Իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեցող անձինք
1. Իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման համար դիմելու իրավունք ունեն`
1) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը.
2) օրենսդրությամբ նախատեսված ցանկացած այլ անձ.
3) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ:
(հոդվածը 26.05.21 ՀՕ-239-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 10.07.21 թվականին)