Գլուխ 13 · ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Հոդված 66. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով տրամադրվող տեղեկությունները
Հոդված 66. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով տրամադրվող տեղեկությունները
(վերնագիրը խմբ. 03.06.21 ՀՕ-246-Ն)
1. Գործակալությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնին է տրամադրում պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն այդ օրենքով սահմանված կարգով։
(66-րդ հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-207-Ն, խմբ. 03.06.21 ՀՕ-246-Ն)
(03.06.21 ՀՕ-246-Ն օրենքն ունի անցումային դրույթ)