Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-02-10-ից մինչև 2023-12-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 13.1 · (գլուխը լրաց. 06.03.20 ՀՕ-145-Ն)

Հոդված 66.3. Գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիության դադարեցումը

գործել է մինչև 2023-12-17Բացել ARLIS-ում

Հոդված 66.3. Գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիության դադարեցումը

1. Լրատվական գործունեություն իրականացնող անձին սույն օրենքի 66.1-ին հոդվածում նշված հայտի հիման վրա տրամադրված հասանելիությունը գրանցամատյանում առկա տեղեկություններին ինքնաշխատ կերպով դադարում է, եթե լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը լուծարվել է, գործունեությունը դադարել է, կամ անհատ ձեռնարկատերը հաշվառումից հանվել է:

2. Լրատվական գործունեություն իրականացնող անձին տրամադրված հասանելիությունը գրանցամատյանում առկա տեղեկություններին դադարում է նաև լրատվական գործունեություն իրականացնող անձի դիմումի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։