Հոդված 11. Գործակալությունը
Հոդված 11. Գործակալությունը
1. Պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնում է գործակալությունը:
1.1. «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» գրասենյակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության իրավահաջորդը:
2. Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը:
3. Գործակալության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Նախարարը` օրենքով սահմանված կարգով:
4. Գործակալությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի և գործակալության կանոնադրության հիման վրա:
5. Գործակալության գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
5.1. (մասն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-233-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 17.01.23 ՀՕ-9-Ն)
(11-րդ հոդվածը լրաց. 20.12.17 ՀՕ-31-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-233-Ն, լրաց., փոփ. 17.01.23 ՀՕ-9-Ն)
(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)