Հոդված 12. Գործակալության գործառույթները պետական գրանցման և պետական հաշվառման կազմակերպման գործում
Հոդված 12. Գործակալության գործառույթները պետական գրանցման և պետական հաշվառման կազմակերպման գործում
1. Գործակալությունը`
1) կազմակերպում և իրականացնում է պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացները.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.
3) իրականացնում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը.
4) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.
5) վարում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը.
6) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է լրատվության միջոցների հաշվառումը.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Գործակալությունը պարտավոր է անձանց համար պայմաններ ստեղծել գործակալության գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերին ծանոթանալու համար: Այդ նպատակով գործակալության բոլոր սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև գործակալության պաշտոնական կայքում տեղակայվում են պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացը կարգավորող բոլոր իրավական ակտերը:
3. Գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները կարող են իրականացվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայությունների միասնական գրասենյակների, նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների կողմից, որոնց գործառույթները, դրանց իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դիվանագիտական ծառայության մարմիններն ընդունում են գործակալության գործառույթներին առնչվող դիմումները և ընթացք են տալիս դրանց, որոնց կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը և օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(12-րդ հոդվածը խմբ. 19.01.21 ՀՕ-40-Ն, 17.01.23 ՀՕ-9-Ն, լրաց. 02.10.24 ՀՕ-346-Ն)
(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)