Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-05-21։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-05-21-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ III · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 23.1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով հավաքագրված տեղեկատվությունը

գործել է մինչև 2011-05-21ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 23.1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով հավաքագրված տեղեկատվությունը

1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակներից ելնելով՝ 20 միլիոն դրամը գերազանցելու դեպքում առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) մասնակցության, փայի և այլնի օտարման (ձեռքբերման) կամ կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) ձևավորման կամ փոփոխության դեպքում առևտրային կազմակերպության հիմնադիրը (մասնակիցը, անդամը, գործընկերը, բաժնետերը) պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում է ներկայացնում հետևյալ տեղեկությունները՝

1) կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) ներդրում կատարող հիմնադրի (մասնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ), լիազորված անձի, իրական շահառուի տվյալները, ներառյալ՝

ա) ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հիմնադրի (մասնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ), լիազորված անձի, իրական շահառուի համար` անունը, ազգանունը, բնակության վայրը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը և տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, պետական գրանցման (հաշվառման) վկայականի համարը (անհատ ձեռնարկատիրոջ համար), հարկ վճարողի հաշվառման համարը (անհատ ձեռնարկատիրոջ համար),

բ) իրավաբանական անձ հանդիսացող հիմնադրի (մասնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ), լիազորված անձի, իրական շահառուի համար՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը.

2) ներդրման չափը.

3) ներդրման արդյունքում կանոնադրական կապիտալի չափը.

4) ներդրումը կատարելու ամսաթիվը.

5) կասկածելի ներդրումների դեպքում՝ կասկածելի համարելու հիմքը, չափանիշը և դրանց նկարագրությունը:

2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները պարտավոր են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

3. Իրավաբանական անձը պարտավոր է պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը, բաժնային ֆոնդը և այլն) կամ մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական ռեգիստրի մարմին ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության մեկ օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ իր պահանջի հիման վրա: Իրական շահառուի վերաբերյալ հայտարարության կեղծ կամ թերի ներկայացման դեպքում պետական ռեգիստրի մարմինն այդ մասին հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

(23.1-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-95-Ն, փոփ. 21.12.10 ՀՕ-219-Ն)

ՀՈԴՎԱԾ 24. ԼՈՒԾԱՐՄԱՆ (ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

1. Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են`

ա) դիմում.

բ) իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.

գ) տեղեկանք (տեղեկանքներ) հարկային մարմիններից` պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին.

գ.1) (ենթակետն ուժը կորցրել է 21.12.10 ՀՕ-219-Ն)

դ) կնիքը հանձնելու մասին համապատասխան փաստաթուղթ.

ե) պետական գրանցման վկայականը.

զ) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին:

2. Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում են`

ա) դիմում.

բ) պետական գրանցման (հաշվառման) վկայականը:

3. Մահացած անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) վկայականը և մահվան փաստը հավաստող փաստաթուղթը:

4. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարումն իրականացվում է վճռում նշված մարմնի, իսկ նման նշման բացակայության դեպքում իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի կողմից, որոնք լուծարումը գրանցելու համար պետական ռեգիստր են ներկայացնում դատարանի վճիռը և սույն հոդվածում նշված փաստաթղթերը:

5. Սնանկության հետևանքով լուծարված իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը և սույն հոդվածի 1-ին կետի «ա», «դ», «ե» և «զ» ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում են դիմում, դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը, պետական գրանցման (հաշվառման) վկայականը և իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:

(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.11.02 ՀՕ-452-Ն, լրաց. 11.06.04 ՀՕ-104-Ն, լրաց., փոփ. 08.06.04 ՀՕ-98-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-188-Ն, փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-163-Ն, փոփ., խմբ. 21.12.10 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։