Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-02-26-ից մինչև 2021-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 52. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերը

գործել է մինչև 2021-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 52. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերը

1. Իրավաբանական անձի լուծարման գրանցումը մերժելու հիմքերն են`

1) իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը.

2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.

3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին.

4) սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հարցումներին իրավաբանական անձի նկատմամբ հանձնաժողովի կողմից հարուցված և չավարտված վարչական վարույթի մասին կամ իրավաբանական անձի՝ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայության մասին կամ պետական բյուջեի նկատմամբ հարկերի, տուրքերի կամ սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների առկայության, դրանց չափի և ծագման հիմքերի մասին հստակ պատասխան ստանալը.

5) իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը.

6) իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը:

7)

(52-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-296-Ն)

(հոդվածը 03.03.21 ՀՕ-98-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 31.05.21 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։