Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2021-07-10։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-07-10-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 9 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 39. Փոփոխությունների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

գործել է մինչև 2021-07-10ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 39. Փոփոխությունների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

1. Փոփոխությունների պետական գրանցման համար դիմողը գործակալություն է ներկայացնում`

1) դիմում.

2) կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին իրավասու մարմնի որոշումը.

3) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).

4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

2. Սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքերում ներկայացվում են նաև նշված հոդվածով նախատեսված փաստաթղթերը:

3. Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման (նշանակման, ընտրելու) դեպքում ներկայացվում են նաև`

1) իրավաբանական անձի լիազորված մարմնի որոշումը (որոշումները) պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին.

2) գործադիր մարմնի նոր ղեկավարի մասին տեղեկություններ՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն:

3.1. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)

4. Տնտեսական ընկերությունները սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված տվյալների (կանոնադրական կապիտալի չափի նվազեցմամբ պայմանավորված) փոփոխությունը գրանցելու համար, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ ընկերությունը կանոնադրական կապիտալի նվազեցման և նրա նոր չափի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է ընկերության` իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ ընկերության պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:

5. Իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի նոր հասցեի գրանցման մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:

6․ Իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի նոր հասցեի գրանցման մասին:

Պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի հասցեի մասին տեղեկությունների բացակայության դեպքում իրավաբանական անձը պարտավոր է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գործակալություն ներկայացնել նշված տեղեկատվությունը։

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում։

6.

(39-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-30-Ն, 23.04.19 ՀՕ-25-Ն, խմբ., լրաց. 19.01.21 ՀՕ-40-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-246-Ն)

(հոդվածը 29.12.20 ՀՕ-7-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին)

(հոդվածը 26.05.21 ՀՕ-239-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 10.07.21 թվականին)

(03.06.21 ՀՕ-246-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։