Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-02-ից մինչև 2023-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 67. Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը

գործել է մինչև 2023-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 67. Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը

1. Գործակալություն ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:

2. Գործակալության ղեկավարը և աշխատակիցները պատասխանատվություն են կրում պետական գրանցումն ու պետական հաշվառումն անհիմն մերժելու, դրանց կատարումից խուսափելու կամ պետական գրանցումն ու պետական հաշվառումն անհիմն կամ անօրինական կատարելու համար` օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։