Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 53. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժումը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 53. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժումը

1. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերի առկայության դեպքում գործակալությունն ընդունում է որոշում իրավաբանական անձի լուծարումը մերժելու մասին պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ հարկային մարմիններից ստացված պատասխանից հետո` մեկօրյա ժամկետում:

2. Մերժման մասին որոշումը պետք է պարունակի մերժման համար հիմք հանդիսացած կոնկրետ իրավական նորմերի և բոլոր փաստական հանգամանքների մասին տեղեկություններ:

3. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժումը ստորագրում է գործակալության աշխատակիցը էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

4. Մերժման մասին որոշումը համարվում է ընդունված այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից:

5. Եթե լուծարման գրանցման համար հիմք է համարվում հանձնաժողովի, Դատական դեպարտամենտի, հարկադիր կատարումն ապահովող ծառայության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տված տեղեկանքը, և անձը համաձայն չէ նշված տեղեկանքում պարունակվող տեղեկատվությանը, ապա նա իրավասու է բողոքարկելու տեղեկանքում պարունակվող տեղեկությունների իսկությունը տեղեկանք տրամադրող մարմնին, կամ նրա վերադասին կամ դատական կարգով: Տվյալ դեպքում տեղեկանք ներկայացնող մարմինը հանդես է գալիս որպես միակ պատասխանող:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված բողոքը վարչական կամ դատական կարգով բավարարվելու դեպքում գործակալությունն անմիջապես իրականացնում է իրավաբանական անձի լուծարման պետական գրանցումը:

7. Եթե գրանցման համար մերժման հիմք է դարձել հարկային մարմնի տված` պարտավորությունների առկայության մասին տեղեկանքը, և անձը ընդունում է տեղեկանքում նշված պարտավորությունների առկայությունը, ապա նա իրավունք ունի մերժումը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, վճարելու հարկային մարմնի տված տեղեկանքում նշված գումարը և անդորրագիրը մնացած անհրաժեշտ փաստաթղթերի հետ կրկին ներկայացնելու գործակալություն: Այս դեպքում լուծարման մասին գրանցումը կատարվում է անմիջապես, ընդ որում, լուծարման գրանցման հավաստումը կատարվում է սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կարգով:

(53-րդ հոդվածը լրաց. 17.01.23 ՀՕ-9-Ն)

(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։