Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-09-10-ից մինչև 2018-01-18։Բացել գործող տեքստը
ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 10 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 47. Երեխայի գույքային իրավունքները

գործել է մինչև 2018-01-18Բացել ARLIS-ում

Հոդված 47. Երեխայի գույքային իրավունքները

1. Երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի սույն օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով ու չափերով։

2. Երեխաներին ալիմենտ վճարելու պարտավոր ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել վճարման ենթակա ալիմենտի գումարի հիսուն տոկոսից ոչ ավելին բանկերում երեխաների անունով բացված հաշվին փոխանցելու մասին։

3. Սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու երեխայի իրավունքը սահմանվում է քաղաքացիական օրենսդրությամբ:

Ծնողների կողմից երեխայի գույքը կառավարելու լիազորություններն իրականացնելիս նրանց վրա տարածվում են խնամակալի գույքի տնօրինման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նորմերը:

4. Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ։ Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ։

5. Ծնողների և զավակների` ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու կարգն ու պայմանները սահմանվում են քաղաքացիական օրենսդրությամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։