Հոդված 64. Վտարման վերաբերյալ կատարողական թերթի, կատարողական մակագրության թերթի կատարումը
Հոդված 64. Վտարման վերաբերյալ կատարողական թերթի, կատարողական մակագրության թերթի կատարումը
(վերնագիրը խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն)
1. Վտարումը կատարողական թերթում կամ կատարողական մակագրության թերթում նշված անշարժ գույքը վտարվողից (վտարվողներից), ինչպես նաև այն անձանցից, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, և նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված շենքից օգտվելն արգելելն է:
2. Հարկադիր կատարողը պատշաճ ձևով ծանուցում է պարտապանին հարկադիր վտարման օրվա և ժամանակի մասին: Վտարման մասին պատշաճ ձևով ծանուցված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:
3. Հարկադիր կատարողը վտարումը կատարում է պարտապանի գույքի պարտադիր գույքագրմամբ:
Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողն ապահովում է պարտապանի գույքի պահատվությունը` վերջինիս վրա դնելով կատարված ծախսերի հատուցումը:
4. Վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարման մասին հարկադիր կատարողը կազմում է արձանագրություն:
(64-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, խմբ., փոփ. 09.07.19 ՀՕ-126-Ն)