Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-11-26-ից մինչև 2021-12-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՎԵՃԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 62. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթերի կատարման ընդհանուր պայմանները

գործել է մինչև 2021-12-01Բացել ARLIS-ում

Հոդված 62. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթերի կատարման ընդհանուր պայմանները

Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է դրանց կատարման ժամկետ:

Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կատարումը՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված կատարման ծախսերի եռապատիկի չափով:

Պայմանագիր կնքել հարկադրելու մասին դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի կատարումը կազմակերպելիս հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ պարտապանի հաշվին և պարտապանի անունից կնքում է կատարողական թերթի պահանջներից բխող պայմանագիրը և իրականացնում է դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները:

(62-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։