Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Հարկադիր կատարման միջոցները
Հոդված 5. Հարկադիր կատարման միջոցները
Հարկադիր կատարման միջոցներն են`
1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով.
2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.
3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը.
4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը.
4.1) հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը.
4.2) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ կապարակնքելը (կնքելը).
5) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:
(5-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն, 03.05.23 ՀՕ-167-Ն)