Գլուխ 12 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 83. Կրկնակի աճուրդը (աճուրդները)
Հոդված 83. Կրկնակի աճուրդը (աճուրդները)
1. Չկայացած աճուրդից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է կրկնակի աճուրդ:
2. Սույն օրենքի 82 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նշված պատճառներով յուրաքանչյուր կրկնակի աճուրդ անցկացնելու դեպքում վաճառվող գույքի նախնական գինն իջեցվում է տասը տոկոսով:
3. Երկրորդ աճուրդից հետո գույքը չվաճառվելու դեպքում գույքն առաջարկվում է պահանջատիրոջը:
(83-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-222)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
3 հունիսի 1998 թ.
ՀՕ-221