Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-11-22-ից մինչև 2004-03-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 41. Կատարողական վարույթի ավարտը

գործել է մինչև 2004-03-11Բացել ARLIS-ում

Հոդված 41. Կատարողական վարույթի ավարտը

1. Հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե`

1) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին.

2) անհնարին է պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել, և հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

4) պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար:

2. Կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։