Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-03-11-ից մինչև 2004-12-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Հարկադիր կատարման միջոցները

գործել է մինչև 2004-12-04Բացել ARLIS-ում

Հոդված 5. Հարկադիր կատարման միջոցները

Հարկադիր կատարման միջոցներն են`

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով.

2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.

3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը.

4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը.

5) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։