Գլուխ 9 · ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Հոդված 69. Բռնագանձված գումարի բաշխման կարգը
Հոդված 69. Բռնագանձված գումարի բաշխման կարգը
1. Պարտապանից բռնագանձված, այդ թվում` պարտապանի գույքի իրացումից ստացված գումարից, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի արժեքից, առաջին հերթին փոխանցվում են դատական ծախսերը, երկրորդ հերթին` կատարման ծախսերը, երրորդ հերթին մարվում են կատարման ընթացքում պարտապանի վրա դրված տուգանքները, չորրորդ հերթին բավարարվում են պահանջատիրոջ պահանջները:
2. Պահանջատիրոջ բոլոր պահանջները բավարարելուց հետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին:
(69-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)