Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-08-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-02-03-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 47. Պարտապանի արտարժույթի վրա բռնագանձում տարածելու կարգը

գործել է մինչև 2007-02-03ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 47. Պարտապանի արտարժույթի վրա բռնագանձում տարածելու կարգը

1. Պարտապանի մոտ հայտնաբերված արտարժույթով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է և ոչ ուշ, քան դրանք առգրավելու հաջորդ օրը, վաճառքի համար հանձնում է բանկին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:

2. Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

3. (մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)

4. Հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում, բանկը կամ այլ վարկային կազմակերպությունն արտարժույթի վաճառքից ստացված դրամը փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային բաժնի) դեպոզիտ հաշվին:

(47-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։