Հոդված 19.1. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը
Հոդված 19.1. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու դատարանը:
2. Կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: Պահանջատերն ու պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանն իրավունք ունի մերժելու կատարողական թերթ տալը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:
(19.1-րդ հոդվածը լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն)