Հոդված 58. Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը
Հոդված 58. Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը
1. Կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե`
1) բռնագանձվում է ալիմենտ.
2) հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը.
3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:
Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:
3. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են նաև պարտապանի պետական կենսաթոշակի, պարտադիր կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիս:
(58-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-254-Ն)