Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-30-ից մինչև 2015-10-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՄԱՍԻՆ

Հոդված 19. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը

գործել է մինչև 2015-10-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը

(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն)

1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

2. Կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը, պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ ստացականի հանձնմամբ (այսուհետ` պատշաճ ձևով), տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանն իրավունք ունի մերժել կատարողական թերթ տալը «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում ճանաչման ենթակա միջազգային արբիտրաժի վճռի և որոշման կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է այդ վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ:

(19-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, փոփ. 25.10.04 ՀՕ-118-Ն, փոփ., խմբ. 25.12.06 ՀՕ-69-Ն, փոփ. 19.06.15 ՀՕ-80-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։