Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-04-ից մինչև 2005-09-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 28. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի կայացրած որոշումները

գործել է մինչև 2005-09-12Բացել ARLIS-ում

Հոդված 28. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի կայացրած որոշումները

1. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

2. Որոշման մեջ պետք է նշվեն`

1) որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) որոշում կայացրած հարկադիր կատարողի պաշտոնը և անունը.

3) կատարողական վարույթը, որով կայացվում է որոշումը.

4) քննվող հարցը.

5) կայացվող որոշման հիմքերը` այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով ղեկավարվել է հարկադիր կատարողը.

6) քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը.

7) որոշման բողոքարկման կարգը և ժամկետը:

3. Հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ:

4. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

5. Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

6. Հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:

(28-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։