Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա դատական ակտերը
Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա դատական ակտերը
Հարկադիր կատարման ենթակա են`
1) քաղաքացիական և տնտեսական գործերով դատարանի վճիռները և որոշումները, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին վճռի.
2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով.
3) միջնորդ դատարանների վճիռները.
4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով.
5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի կամ այլ միջազգային միջնորդ դատարանի` քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները:
(2-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-221, խմբ. 11.09.01 ՀՕ-222, խմբ., լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն)