Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 34. Կատարողական գործողությունների իրականացման ժամկետը
Հոդված 34. Կատարողական գործողությունների իրականացման ժամկետը
Հարկադիր կատարողը կատարողական գործողությունները պետք է իրականացնի կատարողական թերթն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, որի մեջ չի մտնում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու և պարտապանի կամ նրա գույքի հետախուզման ժամկետը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով նախատեսված է դրա կատարումը ավելի կարճ ժամկետում կամ անհապաղ կատարում:
(34-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, 20.05.02 ՀՕ-349-Ն)