Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-04-ից մինչև 2005-09-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 42. Կատարողական վարույթը կարճելը

գործել է մինչև 2005-09-12Բացել ARLIS-ում

Հոդված 42. Կատարողական վարույթը կարճելը

1. Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե`

1) կատարողական թերթը փաստացի կատարվել է.

2) պահանջատերը հրաժարվել է բռնագանձումից.

3) պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը.

4) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին.

5) լրացել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը, և դատարանը մերժել է պահանջատիրոջ դիմումը` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

6) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.

7) պահանջատերը հրաժարվել է ընդունել կատարողական թերթը կատարելիս պարտապանից առգրավված և պահանջատիրոջը հանձնելու ենթակա գույքը.

8) պարտապան-իրավաբանական անձը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ.

9) պարտապան-իրավաբանական անձը լուծարվել է:

2. Կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։