Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-02-05-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 41. Կատարողական վարույթի ավարտը

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 41. Կատարողական վարույթի ավարտը

1. Հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե`

1) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին.

2) անհնարին է պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

4) պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար.

5) ավարտվել են հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները.

6) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին.

7) պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով բռնագանձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների վրա, և պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ:

2. Կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը վերադարձվում է պահանջատիրոջը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասի 5-րդ կետով սահմանված դեպքի: Եթե կատարողական վարույթն ավարտվում է պահանջատեր քաղաքացու մահվան պատճառով, ապա կատարողական թերթը վերադարձվում է մահացածի ժառանգներին` նրանց գրավոր պահանջի դեպքում:

Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:

(41-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։