Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-08-20-ից մինչև 2023-06-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 26. Պետության տիրապետությանը հանձնված գույքի օտարումը

գործել է մինչև 2023-06-15Բացել ARLIS-ում

Հոդված 26. Պետության տիրապետությանը հանձնված գույքի օտարումը

1. Եթե պետության տիրապետությանն անցնում է շուտ փչացող կամ գույքի արժեքի պահպանման համար էական ծախսեր պահանջող շարժական գույք, ապա իրավասու մարմինը կարող է դիմել գործը քննող դատարան՝ խնդրելով թույլատրել գույքի օտարումը։

2. Գույքի օտարումը թույլատրելու հարցը քննելու համար հրավիրվում է դատական նիստ, որի մասին ծանուցվում են միջնորդությունը ներկայացրած անձը և գույքի հայտնի սեփականատերը, որոնց չներկայանալն արգելք չէ միջնորդության քննարկման համար։

3. Միջնորդության վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում՝ հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը և գույքի պահպանման առանձնահատկությունները։

4. Գույքի օտարումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա գույքի իրացումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։

5. Գույքի օտարումից ստացված գումարները պահվում են պետության տիրապետության ներքո մինչև ապահովման միջոցների վերացումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։