Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 24. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռի կայացումը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռի կայացումը

1. Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։

2. Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից՝ անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից։ Գույքի բռնագանձումից հետո անձն իրավունք ունի հետ պահանջելու բարելավումների իրականացման համար իր այն ծախսերը, որոնք կատարվել են օրինական եկամուտների օգտագործմամբ։

3. Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության։

4. Բռնագանձված գույքի նկատմամբ գրանցված բոլոր իրավունքները, բացառությամբ 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, համարվում են դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։