Գլուխ 5 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը և բաշխումը
Հոդված 30. Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը և բաշխումը
1. Բռնագանձված գույքը հայցող պետությանը վերադարձնելու և գույքի բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ շահագրգիռ պետությունների հետ կնքված առանձին համաձայնագրերով կամ իրավասու մարմնի կողմից դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությամբ: