Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՀ 2026-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-06-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-06-12Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1962-Լ

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 9-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների իրականացման ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) նախագահին՝ ապահովել որոշման N 2 հավելվածով սահմանված ծրագրի կատարման առաջընթացի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների լսումները:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնել Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը.

2) ապահովել Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների իրականացման ծրագրի կատարման առաջընթացի տարեկան հաշվետվությունների ներկայացումը խորհրդի նիստում և դրանց հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» N 610-Լ որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

26.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1962-Լ որոշման

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1962-Լ որոշման

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։