Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հոդված 4. Պետական պարտքի կազմը
Հոդված 4. Պետական պարտքի կազմը
1. Պետական պարտքի բաղադրիչներն են պետական ներքին պարտքն ու պետական արտաքին պարտքը: Պետական պարտքի բաղադրիչներից բխող դրամական պարտավորություններն ունեն նույն գերակայությունը:
2. Պետական պարտքը, ըստ թողարկման և մինչև մարում ժամկետայնության, լինում է կարճաժամկետ (մինչև 1 տարին ներառյալ), միջնաժամկետ (1-5 տարին ներառյալ) և երկարաժամկետ (5-ից ավելի տարով):