Հոդված 13. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը
Հոդված 13. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը
1. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը ծրագիր է, որը Կառավարությունն իրականացնում է միջնաժամկետ հատվածում՝ կառավարության պարտքի ցանկալի կառուցվածքի հասնելու նպատակով: Այն մշակվում և վերանայվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա երեք տարիների համար:
2. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը ներառվում է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմում և հաստատվում է Կառավարության կողմից:
3. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը ներառում է կառավարության պարտքի ուղենշային ցուցանիշները, նպատակադրումներն ու իրականացվելիք միջոցառումները, պարտքի կառուցվածքի և հնարավոր ռիսկերի գնահատականը:
4. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում: