Գլուխ 4 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հոդված 14. Փոխառությունների տարեկան ծրագիրը
Հոդված 14. Փոխառությունների տարեկան ծրագիրը
1. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումից հետո` 20-օրյա ժամկետում, լիազոր մարմինը մշակում և իր պաշտոնական կայքէջում հրապարակում է փոխառությունների տարեկան ծրագիրը, որով ներկայացվում է փոխառու միջոցների հաշվին տվյալ տարվա պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ծավալներն ու կառուցվածքը, գործիքակազմը, պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների օրացույցը, կառավարության պարտքի սպասարկումը և պարտքը բնութագրող այլ ցուցանիշներ: