Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ
Հոդված 19. Պետական պարտքի մարումը
Հոդված 19. Պետական պարտքի մարումը
1. Պետական պարտքը համարվում է մարված, եթե կատարվել են համապատասխան պայմանագրերով նախատեսված բոլոր վճարումները, կամ վճարման պարտավորությունը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորության դադարման այլ հիմքերով:
2. Լիազոր մարմինը և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավասու են վաղաժամկետ կատարելու իրենց պարտքային պարտավորությունները, եթե համապատասխան պայմանագրով դա արգելված չէ: