Հոդված 22. Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրությունը
Հոդված 22. Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրությունը
1. Լիազոր մարմինը սահմանում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը և դրան համապատասխան ընտրում է առաջնային շուկայի մասնակիցներին: Լիազոր մարմինն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության չափանիշները և արդյունքները:
2. Կենտրոնական բանկը լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարգով լիազոր մարմնին տրամադրում է պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի հիման վրա Կենտրոնական բանկին տրամադրված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն: Լիազոր մարմնին տրամադրվող տեղեկատվությունը չի կարող պարունակել բանկային գաղտնիք:»: