Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հոդված 7. Պետական պարտքի ներգրավման նպատակները
Հոդված 7. Պետական պարտքի ներգրավման նպատակները
1. Պետական պարտքի ներգրավման նպատակներն են`
1) պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը և ընթացիկ իրացվելիության ապահովումը կամ համայնքների բյուջեների ֆոնդային մասի դեֆիցիտի ֆինանսավորումը.
2) պետական ներքին պարտքի շուկայի պահպանումը և զարգացումը.
3) պետական պարտքի վերաֆինանսավորումը.
4) պետական բյուջեից վարկավորումը.
5) կայունացման հաշվի միջոցների համալրումը։